National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.03.2018
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը
1 / 4

Մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:

Մասնակցում էին ներկայացուցիչներ ՌԴ ԴԺ Պետական դումայից, Դաշնության խորհրդից, Բելառուսի, Մոլդովայի հանրապետությունների խորհրդարաններից, ՌԴ ԳԱԱ գիտաշխատողներ, պրոֆեսորներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Իր խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է.

«Ողջունում եմ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք` հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:

Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին` առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թվականի մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման եւ ամրապնդման գործում, որին հետեւեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ:

Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա մեր կազմակերպության լիիրավ անդամ` իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում:

Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ եւ հաճելի ժամաակ աստվածաշնչյան մեր երկրում:

Բարի գալուստ Հայաստան»:

Ողջույնի խոսքում ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը կարեւորել է նմանօրինակ ձեւաչափով արտագնա նիստի անցկացումը: Նա հույս է հայտնել, որ քննարկումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ամենատարբեր հարցերի լուծման գործում:

Նիստում Վիոլետա Իվանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մշտական հանձնաժողովի անդամները` հայ պատգամավորների մասնակցությամբ, քննարկել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերել են կենդանական ծագում ունեցող մթերքների գրանցմանը, վերահսկողությանը, անվտանգությանը, էկոլոգիական վնասների գնահատմանը, բնապահպանական զբոսաշրջությանը, էկոլոգիական անվտանգությանը, բնապահպանության քաղաքականությանը:

Ելույթներում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի բնագավառներում համագործակցության ընդլայնման հարցում իրավապայմանագրային դաշտի ընձեռած հնարավորություններին: Ներկայացվել են օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները, առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունը, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող քայլերը:

Կարեւորելով էկոլոգիական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները` ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ընդգծել է ԱՊՀ երկրների համագործակցության անհրաժեշտությունն այս բնագավառում: Նա նշել է, որժամանակի հրամայականն է լուրջ ուշադրություն դարձնել բնապահպահպանության հարցերին: Անդրադարձ է կատարվել ԱՊՀ երկրների ՄԽՎ շրջանակներում համագործակցության հնարավորություններին: Տրվել են հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ աշխատանքային գործողությունների ծրագրի մշակման հանձնարարականներ:

Պառլամենտարիզմի գործունեության զարգացման եւ ամրապնդման համար ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիական անվտանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Դոնչենկոն պարգեւատրվել է «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» հոբելյանական մեդալով, իսկ նույն կենտրոնի գիտաշխատող Ալյոնա Կոդոլովան` «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» հուշանշանով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am